23.03.2026 | «Հացը» թեմայով բաց դաս
Մարտի 19-ին Երևանի հենաշարժական համակարգի խախտումներ ունեցող երեխաների հ․ 17 հատուկ դպրոցի 2-րդ «բ» դասարանում բաց դաս էր «Հացը» թեմայով։
Դասը կրում էր գործնական բնույթ․ սովորողները ոչ միայն ներկայացրեցին հացի «անցած ճանապարհը», այլև առնչվեցին դրա հիմնական փուլերին՝ ճանաչեցին հասկը, ցորենը և ալյուրը։ Ուսուցիչների հետ համատեղ նրանք պատրաստեցին խմոր և թխեցին հաց՝ անմիջականորեն մասնակցելով գործընթացին։
