Հայոց բանակի կազմավորման օրվան նվիրված միջոցառում
30.01.2026 | Հայոց բանակի կազմավորման օրվան նվիրված միջոցառում
Հունվարի 30-ին Երևանի հենաշարժական համակարգի խախտումներ ունեցող երեխաների հ․ 17 հատուկ դպրոցում տեղի ունեցավ Հայոց բանակի կազմավորման օրվան նվիրված միջոցառում, որի ընթացքում կարևորվեց Հայոց բանակի դերը հայրենիքի պաշտպանության, անվտանգության և խաղաղ կյանքի պահպանման գործում։
Միջոցառման ընթացքում սովորողներն ուսուցիչների հետ համատեղ ելույթներով արտահայտեցին իրենց հարգանքն ու երախտագիտությունը հայրենիքի պաշտպանների հանդեպ՝ ընդգծելով ուժի, պատասխանատվության, միասնականության և հայրենասիրության արժեքները։
