ՋԵՐՄՈՒԹՅՈՒՆ ԹՂԹԻ ՎՐԱ
07.04.2026 | Ջերմություն թղթի վրա
Մայրության և գեղեցկության տոնի շրջանակում Երևանի հենաշարժական համակարգի խախտումներ ունեցող երեխաների հ. 17 հատուկ դպրոցի որոշ դասարաններում կազմակերպվել են գործնական աշխատանքներ, որոնց ընթացքում սովորողները պատրաստել են տոնական բացիկներ։ Յուրաքանչյուր բացիկ ստեղծվել է սիրով ու հոգատարությամբ՝ դառնալով փոքրիկ, բայց անկեղծ շնորհակալություն մայրիկներին։
Աշխատանքի ընթացքում երեխաները ոչ միայն զարգացրել են իրենց ստեղծագործական ունակությունները, երևակայությունն ու մանր շարժունակությունը, այլև հնարավորություն են ունեցել արտահայտելու իրենց ջերմ զգացմունքներն ու վերաբերմունքը։
